<<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի Գործարար էթիկա / Ներքին կանոնադրաություն

  1. <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի աշխատանքային էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, աշխատողների վարվելակերպի, վարքագծի եւ փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են, որոնք աշխատողը պարտավոր է պահպանել աշխատանքային պարտականություններն իրականացնելիս։
  2. <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի երեք կարեւոր որակական հատկանիշներով` հարգանքի, ազնվության եւ արժանապատվության զգացումներով:
  3. <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-ում խրախուսելի է թիմային աշխատանքը եւ միմյանց նկատմամբ հարգանքը:
  4. <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի հմտությունների անհրաժեշտ մակարդակով, մասնավորապես պետք է ունենա՝

ա) մասնագիտական գիտելիքներ եւ ըստ անհրաժեշտության
աշխատանքային փորձ

բ) համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու փորձառություն

գ) աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքում, նաեւ օտար լեզուների իմացություն

դ) տրամաբանելու եւ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Ե) հաճախորդների սպասարկման հմտություններ

զ) աշխատանքային պայմանագրից բխող այլ հմտություններ եւ
ունակություններ

  1. <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի աշխատողը պարտավոր է պահպանել էթիկայի եւ
    վարվելակերպի հետեւյալ կանոնները

ա) հարգել ձեւավորված կորպորատիվ շահերը եւ ընկերության կողմից վարվող քաղաքականությանը

բ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել ընկերության աշխատանքները կամ վարկաբեկել եւ հեղինակազրկել ընկերության գործարար համբավը

գ) ղեկավարվել արդարության եւ ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով

դ) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ եւ օրինակելի եւ

ե) հաճախորդների եւ աշխատողների հետ շփումներում բացառել կոպտության դրսեւորումը

զ) քաղաքավարի լինել միմյանց նկատմամբ

է) իր վարքով նպաստել հաճախորդի այն համոզմունքի պահպանմանը, որ ընկերության ծառայության համակարգը հիմնված է ազնվության եւ արդյունավետության գաղափարի վրա
ը) չօգտագործել եւ չհրապարակել աշխատանքի ընթացքում իրեն հայտնի դարձած ընկերության գաղտնիք կազմող տեղեկատվությունը
թ) այլ անձանցից չստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման համար
Ժ) հաշվետու լինել <<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի ղեկավարությանը
ժա) ժամանակին եւ պատշաճ կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները
ժբ) հաճախորդների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չհրաժարվել հաճախորդների հարցադրումներին պատասխանելուց
ժգ) խոսել պարզ եւ հստակ լեզվով, հաճախորդին վերաբերվել արժանապատվորեն, արդար եւ արհեստավարժ ձեւով։
Սույն ներքին կանոնադրությունը պետք ընդունվի և ստորագրվի յուրաքանչյուր աշխատակցի կողմից հետագա խոչընդոտներից խուսափելու համար։
<<Ե-ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-Ի գործադիր տնօրեն՝
Քնարիկ Բոյաջյան

Կանչ